Հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, առողջացել 1591 քաղաքացի
COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1232 նոր դեպք • 10 281 թեստավորում • 1591 առողջացած • 62 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 629 դեպք, որոնցից 272 332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:
Կարծիքներ