Հրդեհ ավտոմեքենայի շարժիչի հատվածում

Հրդեհ ավտոմեքենայի շարժիչի հատվածում

Օգոստոսի 18-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում հրդեհ է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1983 թ.) շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։44-ին, մարվել՝ 20։49-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում