Ռուսաստանում գրանցվել է համավարակի ընթացքում նոր դեպքերի առավելագույն ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 41 հազար 335-ով, ինչը համավարակի սկսվելուց ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարակվածների թիվը հասել է 8 մլն 755 հազար 930-ի:
Մեկ օրում մահացել է 1188 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 245 հազար 635:
Կարծիքներ