Կորոնավիրուսով վարակված մեկ դատապարտյալ ունենք. Ռուստամ Բադասյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքվեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում, կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ արտակարգ դրության հայտարարումից հետո բավական խիստ սահմանափակումներ դրվեցին տեսակցությունների, հանձնուքների առումով։ Նա նկատեց՝ քանի որ արդեն բոլոր ՔԿՀ-ներում սննդի մատակարարման նոր համակարգ է գործում, հանձնուքների դերը գնալով նվազում է։
Այնուամենայնիվ, ինչպես ասաց նախարարը, թույլ է տրվել, որ ամսվա ընթացքում 1 հանձնուք հնարավորություն լինի փոխանցել դատապարտյալին։
Բադասյանն ասաց, որ կա 1 դատապարտյալ, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս, վերջինս «Դատապարտյալների հիվանդանոցում» է։ Նա հավելեց, որ արդեն բավականին երկար ժամանակ է անցել, բայց նույն ՔԿՀ-ում վարակի տարածում չի արձանագրվել։
Ինչ վերաբերում է տեսակցությունների հետ կապված արգելքին, Բադասյանն ասաց, որ էլեկտրոնային հնարավորություններ կան բոլոր ՔԿՀ-ներում, եւ դրանցից հնարավոր է օգտվել։
Կարծիքներ