Եթե «Հայկական ժամանակը» Հակոբ Կարապետյանի համար դեղին մամուլ է, ապա քաղաքապետարանում վերջինիս աշխատանքը առնվազն Կարգին սկետչ է

Եթե «Հայկական ժամանակը» Հակոբ Կարապետյանի համար դեղին մամուլ է, ապա քաղաքապետարանում վերջինիս աշխատանքը առնվազն Կարգին սկետչ է

Երեկ «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածին ի պատասխան  քաղաքապետ Հայկի Մարությանի  մամլո խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը   լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ  որակել է այն որպես դեղին մամուլ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքին դեղին մամուլ որակելով դերասան քաղաքապետի խոսնակը հավանաբար մոռացել է կամ  կորցրել է իրականության զգացողությունը, թե որտեղ է գտնվում,  կամ էլ հավանաբար մոռացել է, թե ինչով  էր Հայկ Մարությանը զբաղվում մինչ քաղաքապետ դառնալը։  Հակոբ Կարապետյանը հավանաբար մոռացել է նաև, թե ում շնորհիվ դերասան  Հայկոն դարձավ քաղաքապետ, Հայկոյից դարձավ Հայկ Մարության,   իսկ ինքը՝ Հակոբը ստացավ աշխատանք։

Եթե  դերասան Հայկ Մարությանի «Հայկական ժամանակը» Հակոբ Կարապետյանի համար դեղին մամուլ է, ապա քաղաքապետարանում վերջինիս աշխատանքը առնվազն Կարգին սկետչ է,  որը  հանրությանը մի լավ զվարճացնելուց հետո ի վերջո ավարտվելու  է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում