Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 և մահվան 1 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 և մահվան 1 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, ևս 3 մարդ առողջացել է, 1 մարդ` մահացել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1049 դեպք, վարակվածներից 903-ն առողջացել է, 16-ը` մահացել:

5534 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 267 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 860  511 է, մահացել է 613 389 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում