Իսրայելում սուգ են հայտարարել տոնի ժամանակ մարդկանց զոհվելու պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 2-ը, ազգային սուգի օր Է հայտարարել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի ժամանակ տուժել Է 150 մարդ, 44-ը մահացել են: «Մերոնում տեղի ունեցած աղետն ամենադաժաններից մեկն Է, որը պատահել Է Իսրայել պետությանը: Ես խնդրում եմ կիրակի օրը հայտարարել ազգային սուգի օր»,-Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է տեսաուղերձում: Միջադեպը տեղի Է ունեցել Մերոն լեռան վրա (գտնվում Է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում) Լագ բա Օմեր հրեական կրոնական տոնի տոնակատարության ժամանակ:
Զինվորականներն օգնում են զոհվածների մարմինները եւ վիրավորներին տարհանելու եւ տեղում բուժօգնություն ցուցաբերելու, վիրավորներին արագ հիվանդանոցներ հասցնելու եւ վիրավորներին բժշկական կենտրոններում տեղավորելու գործում: Միեւնույն ժամանակ ողբերգության վայրում առաջացել Է շարժական կապի հետ կապված խնդիր, նշում Է Իսրայելի ոստիկանությունը: Մերոն լեռան վրա, որտեղ գտնվում Է րաբբի Շիմոն Բար-Յոհայի գերեզմանը, Լագ բա Օմեր հրեական տոնի տոնակատարությունն առաջին մասսայական միջոցառումն Է դարձել կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների չեղարկումից հետո: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր այն մասին, որ միջոցառմանը մասնակցել Է մինչեւ 100 հազար մարդ: Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել Էր 38 զոհվածների եւ 60 տուժածների մասին:
Թերթի տվյալներով՝ մարդկանց մի մասը կարող Էր վերքեր ստանալ կամ զոհվել հրմշտոցի հետեւանքով, որը հետեւել Է տրիբունայի փլվելուն: Լագ բա Օմեր տոնը նշվում Է հրեական լուսնային տոմարով իյար ամսվա 18-ին, որն այս տարի համընկել Էր ապրիլի 29-ի արեւի մայրամուտից մինչեւ ապրիլի 30-ի ուշ երեկո: Այն սահմանվել Է համաճարակը դադարելու հիշատակին, որից մահացել են հրեական աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որն ապրել Է մեր թվականության I եւ II դարերի սահմանագծին: Ըստ ավանդույթի այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ