ԱԱՏՄ-ն մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 800 ստուգայց

ԱԱՏՄ-ն մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 800 ստուգայց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։

Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում