ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է գտնվել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարութան Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությանը։
Այս մասին հայտնել են դեսպանությունից։
«Այս փոխգործակցությունը կօգնի ամրապնդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն հակազդելու ասպարեզում մեր համագործակցությունը՝ օգնելով պայքարել կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ և պաշտպանել մեր համայնքները Միացյալ Նահանգներում և Հայաստանում», - ասել է դեսպան Քվինը։
Կարծիքներ