ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Իրանական IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ բարձրաստիճան ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և երկու երկրների համընդհանուր շահերին վերաբերող խնդիրներ, այդ  թվում՝ Սիրիային, Աֆղանստանին վերաբերող  թեմաները, ինչպես նաև Պարսից ծոցում տեղի ունեցող  վերջին զարգացումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում