Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել Է իննի
Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում: Հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ տեղեկատություն Էր ստացվել յոթ զոհվածների մասին: Սողանքի վայրում շարունակվում Է փրկարարական գործողությունը, տակավին անհայտ կորած Է համարվում եւս շուրջ 20 մարդ:
Ատամիում, որի բնակչությունը 37 հազար Է, սողանքն իջել Է հուլիսի 4-ի առավոտյան: Դրա երկարությունը կազմել Է շուրջ 2 կիլոմետր, վնաս Է հասցվել ավելի քան 130 տների եւ շինությունների: Սողանքի պատճառ են դարձել տեղատարափ անձրեւները, որոնք մի քանի օր տեղացել են Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օրում տեղացել են 400-ից մինչեւ 600 միլիմետր անձրեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ