Քեյնը խոսել է Բավարիայում իր ապագայի մասին
Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է գերմանական թիմում իր ապագայի մասին հարցին։ Գրում է Arrmsport.am-ը։
«Ես հաճույք եմ ստանում Գերմանիայում խաղալուց: «Բավարիա» տեղափոխվելն այն քայլն էր, որն անհրաժեշտ էր իմ կարիերայում։ Սա նոր մարտահրավեր է, նոր միջավայր։ Ուրախ եմ, որ գնացի այս քայլին:
Իմ ապագան կապված է «Բավարիայի» հետ։ Ես չորս տարվա պայմանագիր ունեմ։ Ինձ դուր է գալիս Մյունխենում խաղալը և հուսով եմ, որ կարող եմ օգնել թիմին հատուկ մրցաշրջան անցկացնել: Եթե մրցաշրջանի ավարտը լավ չընթանա, ապա հաջորդ տարի ես պատրաստ կլինեմ օգնել թիմին փոխել իրավիճակը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Կարծիքներ