Max Factor եւ Rimmel կոսմետիկա արտադրողը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Coty կոսմետիկական ընկերությունը հայտարարել Է, որ դադարեցնում Է իր գործունեությունը Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան լրատվական գործակալությունները:
2021 թվականին Ռուսաստանին բաժին Է ընկել Coty-ի վաճառքների ավելի քան 3 տոկոսը, որոնք բերել են 4,63 միլիարդ դոլար:
Ընկերությունում չեն սպասում, որ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու որոշումը կազդի 2022 թվականի ֆինանսական տարում հասույթի եւ եկամուտի նպատակային ցուցանիշների վրա:
Coty-ն արտադրում եւ վաճառում Է կոսմետիկա, մարմնի խնամքի միջոցներ եւ պարֆյումերիա հետեւյալ բրենդների ներքո. COVERGIRL, Max Factor, Rimmel, Sally Hansen, Alexander McQueen, Bottega Veneta, Burberry, Calvin Klein, Chloe, Davidoff, Gucci, Hugo Boss, Kylie Skin, Marc Jacobs, Miu Miu, Tiffany & Co., հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ