Պիռլոն մոտ է Ջենոան գլխավորելուն

Պիռլոն մոտ է Ջենոան գլխավորելուն

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մոտ է «Ջենոան» գլխավորելուն, վստահեցնում է Football Italia-ն։ Ավելի վաղ Պիռլոյին կապում էին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ, բայց կատալոնացիների ղեկը կստանձնի Չավին, որն արդեն հեռացել է քաթարական «Ալ-Սադդից»։ Այդ մասին հայտնում է Armsport.am-ը։

Հիմա Պիռլոյին համարում են «Ջենոայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը։Այս պաշտոնն այժմ ստանձնում է Դավիդ Բալարդինին, բայց նա մոտ ժամանակներս կարող է հեռացվել։

«Ջենոան» պայքարում է Ա Սերիայում տեղը պահպանելու համար։ Թիմն առաջնության 11 խաղում միայն 8 միավոր է վաստակել։ Բալարդինն կարող է հեռացվել արդեն հաջորդ շաբաթ։ 12-րդ տուրում «Ջենոան» հյուրընկալվելիս կխաղա «Էմպոլիի» հետ։ Պարտության դեպքում Բալարդինին կհեռացվի։

Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Նիկոլոն՝ Պիռլոյի որդին, վերջերս Instagram-ում սկսել է հետևել «Ջենոայի» պաշտոնական էին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում