Իմ կանխատեսմամբ՝ ժողովրդի համառության արդյունքում, Լուկաշենկոն կհեռանա. քաղաքագետ
2 զոհ, հարյուրավոր վիրավորներ, 6000-ից ավելի ձերբակալվածներ․․․ փորձագետներն իրար հարցնում են, թե որքա՞ն է այն թիվը, որից հետո Լուկաշենկոն կհանձնվի։ Իսկ կհանձնվի՞ արդյոք ժողովուրդը։
Ի տարբերություն 2008 թ․ Հայաստանի, Բելոռուսում այսօր չկա ընդդիմության ընդգծված լիդեր, ում կարելի է խաբել/լռեցնել/վախեցնել/գնել կամ այլ կերպ նրա միջոցով ազդել իրադարձությունների վրա։ Սա նշանակում է, որ ըստ առողջ տրամաբանության՝ պայքարը շարունակվելու է մինչև Լուկաշենկոյի հեռացումն իշխանությունից և սահմանադրական կարգի վերականգնում։
Կա նաև այլ ճանապարհ՝ օգտագործել բանակը ժողովրդի դեմ։ Այս դեպքում Լուկաշենկոն կգնա վա-բանկ․ կամ կհաղթի և կդառնա բացարձակ բռնապետ՝ անորոշ ժամկետով, կամ կստանա Քադաֆիի ճակատագիրը։ Սակայն Բոլոռուսը 2 դեպքում էլ աղետալի վիճակում կհայտնվի։
Անձամբ իմ կանխատեսմամբ՝ ժողովրդի համառության արդյունքում, որոշակի զարգացումներից և պայքարից հետո Լուկաշենկոն կհեռանա (Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստան)։ Ափսոս է միայն արյունը, որից խուսափել արդեն չի հաջողվել։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ