Ստեփանակերտի բնակչի քարտային հաշվից, առանց իր իմացության, պարբերաբար գումար է փոխանցվել բուքմեյքերական ընկերության հաշվին․ ԱՀ ՆԳՆ

Ստեփանակերտի բնակչի քարտային հաշվից, առանց իր իմացության, պարբերաբար գումար է փոխանցվել բուքմեյքերական ընկերության հաշվին․ ԱՀ ՆԳՆ

Օգոստոսի 5-ին տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ի (ծնված 1990թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 4-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ քարտային հաշվից, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել բուքմեյքերական ընկերության խաղային հաշվի, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է ընդհանուր 356.000 ՀՀ դրամի վնաս։

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նույն օրը վարչություն է մուտքագրվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Ա.-ի (ծնված 1994թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 4-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ապօրինի մուտք գործելու և խաղադրույքներին մասնակցելու եղանակով, բուքմեյքերական կայքի խաղային հաշվին կցված իր անվամբ քարտային հաշվից պարբերաբար գումարներ է փոխանցվել և հափշտակվել, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ գումարի վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում