Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Հարավային Կովկասի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հեռախոսազրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
«Տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում», – գրված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին՝ բանակցությունների ընթացքում ծագած բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – գրված է հաղորդագրության տեքստում։
Կարծիքներ