Զելենսկին մտադիր է Չեռնոբիլը դարձնել «վերածննդի գոտի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է վերակենդանացնել Չեռնոբիլի ատոմակայանի հարակից տարածքը և այն վերածել «վերածննդի գոտու»: Այս մասին նա ասել է «Ուկրաինա 30. Էկոլոգիա» ֆորումում:
«Իմ նախաձեռնությամբ սկսվել է գոտու վերակենդանացման գործընթացը և արդեն հաստատվել է Չեռնոբիլի գոտու 3 տարվա զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է ենթակառուցվածքների փոփոխություններ, տարածքների զարգացման նոր հայեցակարգ, Չեռնոբիլի ներքին և միջազգային խթանում: Այն պետք է դառնա զբոսաշրջության հզոր մագնիս ինչպես Ուկրաինայից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Իսկ օտարման գոտին պետք է դառնա վերածննդի գոտի», – ասել է Զելենսկին:
Կարծիքներ