Նիգերիայի իշխանությունները բոլոր հեռուստա- եւ ռադիոկայաններից պահանջել են դադարեցնել Twitter-ի օգտագործումը

Նիգերիայի իշխանությունները բոլոր հեռուստա- եւ ռադիոկայաններից պահանջել են դադարեցնել Twitter-ի օգտագործումը

Նիգերիայի իշխանությունները բոլոր հեռուստա- եւ ռադիոկայաններից պահանջել են «անհապաղ դադարեցնեն Twitter-ի հովանավորումը»՝ դրա օգտագործումն անվանելով «ոչ հայրենասիրական», հայտնում է AFP-ն:

Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է հարթակի աշխատանքը՝ երկու օր անց այն բանից, երբ Twitter-ը կանոնները խախտելու համար նախագահի հաշվից հեռացրել է թվիթը:

«Նիգերիայի ցանկացած հեռարձակողի համար հայրենասիրական չէր լինի շարունակել Twitter-ի օգտագործումը՝ որպես տեղեկատվության աղբյուր»:

Ըստ NOI հետազոտական ​​կազմակերպության հարցումների՝ ավելի քան 39 միլիոն նիգերիացիներ Twitter-ում հաշիվ ունեն:

Արտաքին գործերի նախարար Ջեֆրի Օնիաման երկուշաբթի դիվանագետներին հրավիրել է մայրաքաղաք Աբուջայում հանդիպման այն բանից հետո, երբ ԵՄ-ն եւ մի շարք երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Twitter-ի արգելքի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում