Ժամանակի ընթացքում գիրք ենք հրապարակելու․ լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամանակի ընթացքում գիրք ենք հրապարակելու․ լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ: Դրան զուգահեռ, անդրադառնալու եմ նաև ռազմագիտական նյութերիս, նախ հներին, որոնք գրել եմ դեռ տաս և ավելի տարի առաջ կամաց-կամաց մոտենալով մեր օրեր: Ներկայացնելու եմ պարանում գտնվող գրքերս, որոնք արդեն տպված պետք է լինեին և մեր ապագա բանակին առնչվող հայեցակարգային առաջարկներ հոդվածների տեսքով»: