Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին դեպի Հայաստան չվերթերի թույլտվություն է տվել |hetq.am|

Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին դեպի Հայաստան չվերթերի թույլտվություն է տվել |hetq.am|

Ռուսական ավիաընկերությունները թույլտվություն են ստացել կանոնավոր չվերթեր իրականացնել աշխարհի 24 երկրներ, այդ թվում նաև Հայաստան։ Այդ մասին որոշումը հրապարակվել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) պաշտոնական կայքում։ Ռոսավիացիայի հրապարակած ցանկում կան երկրներ, որոնց հետ օդային հաղորդակցությունը Ռուսաստանը դեռ չի վերսկսվել։

Այսպես, ռուսական ավիաընկերությունները թույլտվություն են ստացել չվերթներ իրականացնել բաց երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալդիվները, Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան և Տանզանիան։ Սրանք այն երկրներն են, որոնց հետ Ռուսաստանն ավելի վաղ երկկողմանի բացել էր ավիահաղորդակցությունը։ Ռոսավիացիայի հրամանում թույլտվություն է տրվել թռչելու նաև Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Չինաստան, Մալթա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Թուրքմենստան, Չեխիա և Ուզբեկստան։ Վերջիններիս հետ Ռուսաստանը դեռևս չունի կանոնավոր ավիահաղորդակցություն։

Ավիափոխադրողները նաև չարթերային թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իսպանիա, Ֆրանսիա և Կուբա։

Ինչպես ընդգծել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը, այս փաստաթուղթը դեռևս չի նշանակում ավիահաղորդակցության վերականգնում։ Որոշումը կայացնում են ավիաընկերությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում