Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը վազք մրցաձևում։ Այս մասին տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Կանանց պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը, 373 միավոր արդյունքով։
Կարծիքներ