Մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր, հետախույզ Արթուր Չիլինգարովը
84 տարեկանում մահացել է Պետդումայի պատգամավոր, հետախույզ և բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, հայտնում է խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Որպես գիտնական Չիլինգարովը ուսումնասիրել է Արկտիկան և Անտարկտիդան, ինչպես նաև Համաշխարհային օվկիանոսը։
Գրում է «Հայկական ժամանակը»։
Նա կրել է Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի հերոսի կոչումներ, եղել է պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Չիլինգարովի հայրը հայ է՝ Նիկոլայ Չիլինգարյան, մայրը՝ ռուս, ինքը գործիչը ծնվել և ամբողջ կյանքն ապրել է ՌԴ-ում:
Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ:
«Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ, նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել, միմյանց շատ լավ են ճանաչել, նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի հերոսի ընտանիքին և ընկերներին»,-ասել է պետության ղեկավարի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հիշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, «Արթուր Նիկոլաևիչը ղեկավարել է մի քանի արշավախմբեր, մասնակցել ամենաբարդ փրկարարական գործողություններին, երկար տարիներ աշխատել էքստրեմալ պայմաններում՝ ամեն օր կատարելով աշխատանքային սխրանքներ»։
Պատվավոր բևեռախույզ Կոնստանտին Զայցևը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ հրաժեշտը տեղի կունենա Քրիստոս Փրկչի տաճարում, իսկ հուղարկավորությունը՝ Նովոդևիչի գերեզմանատանը։ Օրը կհայտարարվի ավելի ուշ։
Կարծիքներ