Ավելի քան 4 ժամ. Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

Ավելի քան 4 ժամ. Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, հայտնում է «Արմենպրես»-ը: Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները՝ դաշնակից անդամ 30 երկրից:

Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում