Արման Թաթոյանը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ

Արման Թաթոյանը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 13-ին Գյումրիում  հանդիպել է Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում