Լավ հնարավորություն էր շարունակել մտքերի փոխանակումը. Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիքի է մասնակցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին:
«Պատիվ ունեցա ներկա լինելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից:
Դա լավ հնարավորություն էր՝ գործընկերների հետ շարունակելու մտքերի փոխանակումը տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և անվտանգ Հարավային Կովկասի և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նախարարը:
Կարծիքներ