Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից
Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 7-ին Լոնդոնում կայացած ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, իհարկե, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ կարող են արագ շարժվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից: Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք շարժվել միասին և մտածել նույն ուղղությամբ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։
Կարծիքներ