Ապօրինի թմրաշրջանառության դեպք Աշտարակում. Սուրբ Սարգսի փողոցից 44-ամյա տղամարդ է բերման ենթարկվել
Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Աշտարակի Սուրբ Սարգսի փողոցում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երևանցի 44-ամյա մի տղամարդու։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիակնությունը:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ տղամարդու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի բույսերից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ