Այնուամենայնիվ կարելի՞ է. ԱՀԿ-ն վերանայել է իր դիրքորոշումը կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստման մասով

Այնուամենայնիվ կարելի՞ է. ԱՀԿ-ն վերանայել է իր դիրքորոշումը կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստման մասով

Երեխաներին, այնուամենայնիվ, կարելի է պատվաստել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նշված է ԱՀԿ կայքի նորացված ուղեցույցներում:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ ԱՀԿ-ի կողմից բնակչության պատվաստումների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններում ասվում էր, որ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը երեխաների համար հակացուցված է: Այժմ ԱՀԿ մասնագետները վերանայել են իրենց դիրքերը:

Պատվաստումների արշավը, համաձայն նորացված փաստաթղթի, պետք է պակաս հրատապ լինի, եթե երեխաները չեն մտնում COVID-19-ի ծանր ընթացքով բարձր ռիսկային խումբ: Առաջնահերթությունը պետք է տրվի տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին եւ առողջապահության աշխատակիցներին:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ երեխաներն ու դեռահասները, որպես կանոն, COVID-19-ն ավելի մեղմ են տանում, քան մեծահասակները, եթե չեն մտնում ռիսկային խումբ՝ որոշակի հիվանդությունների առկայության պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում