Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
Հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը։
Հարգարժան ֆրանսահայ գեղանկարիչը, որը մեծ ավանդ է ունեցել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստում, այս անգամ ներկայացվում է դրամագիտական աշխարհում։
Նոր հուշադրամի դիմերեսին պատկերված է Շահինի հանրահայտ «Գեմմա» օֆորտը, իսկ դարձերեսին՝ նկարչի դիմապատկերն ու «Թխահերն ու շիկահերը» օֆորտը։
Տեխնիկական տվյալներ՝
Արծաթ 9250, քաշը՝ 28.28 գ, թողարկման քանակը՝ 300 հատ:
«Հուշադրամները սահմանափակ թողարկմամբ հավաքորդական առարկաներ են և չեն վերաթողարկվում։ Դրանք կարող եք ձեռք բերել ԿԲ «Դրամագետ» վաճառասրահից»,- ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ