Ֆեյսբուքում նոր նախաձեռնություն է սկսվել՝ զրկել Գևորգ Պետրոսյանին պատգամավորական մանդատից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սրտնեղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում իր հասցեին հնչած կարծիքներից: Պատգամավորը գրառում է կատարել, նշելով, որ ստեղծված իրավիճակի մեղավորը վարչապետ Փաշինյանն է:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Նիկոլ Փաշինյանը մնացել ա սրբապիղծների հույսին...
Ես երբեք որևէ մեկի ընտանիքի անդամին (այն էլ անչափահաս) չեմ անդրադարձել...
Արա, ինչի՞ եք հայհոյում իմ ընտանիքի անդամներին:
Ա՜յ սրբապիղծներ: Գիտեմ, որ Նիկոլի միակ հենարանն եք:
Նիկոլի հույսն այլևս սրբապիղծներն են:
Արա Նիկոլ, եթե մազաչափ հեղինակություն ունես, հել հայտարարի էս ատելության մթնոլորտը կանխելու մասին: Ազգը պառակտել ես արա...
Ես ու դու, արա՜, մի հատ մեեեեծ տարբերություն ունենք, իմացի։
Դու, ի տարբերություն ինձ, վատ զգացողություն չես ունենում, երբ քո ընտանիքին հայհոյում են, որովհետև դու վաստակել ես դրա «պատասխանատվությունը»...
Արա, որ զանգում եմ, բա խի՞ չեք պատասխանում ա՜յ թուլեք...
Իմացեք, էս մթնոլորտը ստեղծել ա Նիկոլը, ուրեմն էդ սաղ հայհոյանքները գնում են Նիկոլի տուն»:
Սրան ի պատասխան Ֆեյսբուքյան օգտատերերը նոր ֆլեշմոբ են նախաձեռնել՝ Գևորգ Պետրոսյանին զրկել պատգամավորական մանդատից:
Պատճառը, թերևս, վերջինիս ֆեյսբուքյան գրառումներն ու հարցազրույցներն են, որոնք հասարակության լայն շրջանակների կողմից արժանանում են քննադատության:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ պատգամավորը իշխանության, և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող հարցազրույցներ է ունենում, ֆեյսբուքյան իր էջում գրառումներ անում: Իր գրառումներում Պետրոսյանն օգտագործում է վիրավորական խոսքեր, պիտակավորումներ, տարածում է բռնության կոչեր և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչին ի պատասխան օգտատերերի կողմից ստանում է բացասական արձագանք:
Նշենք, որ վերջերս Freenews.am-ն անդրադարձել էր Պետրոսյանի կողմից վարչապետի խոսքերը հերթական անգամ աղավաղելու փաստին: Հարկ է նշել, որ անգամ մեր նյութի մեկնաբանություններում օգտատերերն անթիվ անհամար վիրավորական և քննադատող մեկնաբանություններ գրեցին: Մենք դժվարությամբ ենք հասցնում ջնջել պատգամավորի հասցեին հնչող հայհոյանքներն ու վիրավորանքները: Դա թերևս, վերջինիս գործունեության ուղիղ հետևանքն է, Գևորգ Պետրոսյանն իզուր է փնտրում մեղավորների:
Կարծիքներ