Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ևս 13 մարդ առողջացել է

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ևս 13 մարդ առողջացել է

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ևս 13 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1206 դեպք, վարակվածներից 987-ն առողջացել է, 17-ը` մահացել:

7071 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 294 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 983 280 է, մահացել է 711 313 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում