Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ոստիկանությունը պարզաբանել էր տեղի ունեցածը: Նշվել էր, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ գործողություններն ուսումնասիրվում են: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին որոշում էր կայացվել դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։
Կարծիքներ