Բայդենը պատմել Է, որ խոսել Է ԱՄՆ-ի՝ ներկայումս ողջ բոլոր նախկին նախագահների հետ, բացի մեկից

Բայդենը պատմել Է, որ խոսել Է ԱՄՆ-ի՝ ներկայումս ողջ բոլոր նախկին նախագահների հետ, բացի մեկից

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցներ Է ունեցել ներկայումս ողջ՝ իր բոլոր նախորդների հետ, բացառությամբ նրանցից մեկի: Այդ մասին նա պատմել Է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ հանդիպմանը:

Միջոցառման ընթացքում Բայդենը դրականորեն Է պատասխանել ԱՄՆ-ի նախկին նախագահներին զանգահարելու մասին հարցին, եւ հավելել Է, որ «նրանք բոլորը, բացի մեկից, վերցրել են լսափողը կամ զանգահարել են ինձ»: Սպիտակ տան գործող ղեկավարը հրաժարվել Է հայտնել նրանց անունները, թե իր նախորդներից հատկապես ում հետ Է ինքը զրույցներ վարել՝ պատճառ բերելով զրույցների անձնական ձեւաչափը: Ներկայումս այժմ ողջ են ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ՝ Ջիմի Քարտերը, Բիլ Քինթոնը, Ջորջ Բուշ Կրտեսրը, Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում