Խաբարովսկի երկրամասում մի խումբ դեռահասներ դաժանաբար ծեծել են դպրոցականի
Խաբարովսկի երկրամասում դեռահասները դաժան հարվածներ են հասցրել դպրոցականին. Շրջանի իրավապահ մարմինները ստուգումներ են սկսել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաբարովսկի երկրամասի դատախազության մամուլի ծառայությանը։
Ծեծը տեսագրվել է։ Այն տարածվել է շաբաթ օրը սոցիալական ցանցերում և տեղական լրատվամիջոցներում:
«Ստուգման ընթացքում գնահատական կտրվի անչափահասների իրավախախտումների կանխարգելման համակարգի, այդ թվում՝ կրթության, տեղական ինքնակառավարման և ներքին գործերի մարմինների գործունեությանը։ Ստուգման ընթացքը և արդյունքները վերահսկում է մարզային դատախազությունը»,- հայտնել են մարզի դատախազության մամուլի ծառայությունից։
Երեխայի առողջության մասին տեղեկություն չի նշվում։
Կարծիքներ