Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր տարիքի ազգաբնակչության շուրջ 30 տոկոսը
Շիրակի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Աշխատանքները շարունակում է նաև պատվաստումների շարժական կլինիկան, որը պայմանավորված եղանակային պայմաններով պատվաստումներն իրականացնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի նախասրահում։
Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր տարիքի ազգաբնակչության շուրջ 30 տոկոսը
առաջին դեղաչափ` 52326
երկրորդ դեղաչափ` 24852։
Կարծիքներ