Amazon–ի ղեկավարը մի քանի ժամում 20 մլրդ դոլար է կորցրել
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը համարվում է մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդը, մի քանի ժամում կորցրել է 20 մլրդ դոլար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միլիարդատիրոջ կարողության կտրուկ նվազումը պայմանավորված է ընկերության արժեթղթերի գնի անկմամբ: Amazon-ի արժեթղթերի գինը նվազել է 12.6 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է 2015-ից ի վեր առաջին անգամ եռամսյակային եկամտի կորստի և վերջին 21 տարում առաջին անգամ վաճառքի աճի ցուցանիշների դանդաղեցման մասին:
Բեզոսն ընկերության բաժնետոմսերի 11,1 տոկոսի սեփականատերն է, և նրա ունեցվածքի ճնշող մեծամասնությունը կազմում է Amazon-ի բաժնետոմսերը, ինչը նշանակում է, որ միլիարդատերն արժեթղթերի գնի նվազման ֆոնին հսկայական վնասներ է կրել:
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 20 միլիարդ դոլար կորցնելուց հետո այժմ Բեզոսի կարողությունը կազմում է մոտ 169 միլիարդ դոլար: Ուրբաթ օրվա կորուստները ներառյալ՝ Բեզոսը տարեսկզբից կորցրել է մոտ 40 միլիարդ դոլար իր ունեցվածքից, բայց նա մնում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկից հետո:
Կարծիքներ