ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը Փելա սար կոչվող տարածքում. դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը Փելա սար կոչվող տարածքում. դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,- մանրամասն գրված է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում