Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում Քոչարյանը մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն` հաղթեց 5:0 հաշվով: Ոսկե մեդալը հայ մարզիկը կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ:
Հոկտեմբերի 17-ին երեկոյան ռինգ դուրս կգան տղամարդիկ: Հայաստանն ունի 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ:
Կարծիքներ