Հունական լցանավը վնասվել է Սաուդյան Արաբիայի ափերի մոտ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով

Հունական լցանավը վնասվել է Սաուդյան Արաբիայի ափերի մոտ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով

Նավթ տեղափոխող հունական լցանավի վրա անցք է բացվել սաուդական Աշ-Շուկայկ նավահանգստի շրջանում՝ Եմենի հետ սահմանի մոտ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Agrari լցանավը հարձակման է թիրախ է դարձել, որի աղբյուրն անհայտ է: Հարվածը տեղի է ունեցել մոտ հեռավորությամբ, և նավի վրա անցք է առաջացել: Հաստատվել է, որ անձնակազմն անվտանգ է, նրանցից ոչ ոք չի տուժել»,- գործակալությունը մեջբերում է նավի օպերատորի հայտարարությունը:

Ծովային անվտանգության հարցերով բրիտանական Ambrey ընկերությունը հայտնել է, որ նավահանգստի շրջանում՝ Եմենի հետ սահմանի մոտ, ականի պայթյուն է տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում