Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Դեկտեմբերի 3-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, զինտեխնիկայի վիճակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

Տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։