Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի հատկանիշներով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

1 անձ ձերբակալվել է:

Ըստ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի՝ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում