Գլազեւը հայտարարել է ԵԱՏՄ-ում արտադրության տարեկան 8 տոկոս պոտենցիալ աճի մասին

Գլազեւը հայտարարել է ԵԱՏՄ-ում արտադրության տարեկան 8 տոկոս պոտենցիալ աճի մասին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտադրության աճի ներուժը կազմում Է շուրջ 8 տոկոս: Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ինտեգրացման եւ մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւը:

«Մեր գնահատումներով՝ մեզ մոտ արտադրության լրացուցիչ աճի հնարավորություններն օբյեկտիվորեն կազմում են 8 տոկոս: Դրանք հաշվարկներ են, որոնք արվել են առկա արատադրական հնարավորությունների, արտադրական կարողությունների, աշխատանքային ռեսուրսների, գիտա-տեխնիկական ներուժի հիման վրա: Այսինքն՝ մենք կարող Էինք տարեկան աճել 8 տոկոսվ»,- ասել Է Գլազեւը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության բարձարգույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա մայիսին, պետությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, որոնք կօգնեն ակտիվացնելու ԵԱՏՄ-ի տնտեսության աճը:

Նա նաեւ հավելել Է, որ ԵԱՏՄ-ի տնտեսության աճի նվազագույն տեմպերը կազմում են 3,5 – 4 տոկոս, բայց դրանք կարելի կրկնապատկել: «Նվազագույն նշաձողը, որն այսօր մեզ տալիս են կանխատեսման ազգային առաջատար կենտրոնները, 3,5 - 4 տոկոսն Է, բայց կարելի Է կրկնապատկել արտադրանքի աճի տեմպերը»,- հավելել Է Գլազեւը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԵԱՏՄ-ի բարձարգույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները, նախատեսված Է մայիս 21-ին Նուր Սուլթանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում