Հայաստանը ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի վերաբերյալ միջպետական համաձայնագիր ստորագրել. Հակոբ Արշակյան

Հայաստանը ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի վերաբերյալ միջպետական համաձայնագիր ստորագրել. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հռոմի ստատուտի վավերացման համատեքստում Հայաստանը ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում: 

«Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը, և հույս ունեմ, որ պրոգրես կլինի»,- ասել է նա։ 

Արշակյանը հավելել է, որ նման համաձայնագիր կա նաև ԱՄՆ-ի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում