ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրային պաշտպանությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրային պաշտպանությունը ՝ դրանց արտադրությունն աշխարհում մեծացնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին:
Նա աշխարհում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը գնահատել է որպես աննախադեպ ճգնաժամ, որը պահանջում է աննախադեպ գործողություններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն առաջարկել էր չինական Sinopharm («Sinopharm») ընկերության պատվաստանյութը՝ COVID-19-ի դեմ արտակարգ օգտագործման համար:
Կարծիքներ