3850 դոլար. ավստրիական ընկերությունը կույրերի համար ուլտրաձայնային սենսորներով խելացի կոշիկներ է ստեղծել (լուսանկարներ)
Ավստրիական Tec-Innovation ընկերությունը վերջերս ներկայացրել է իր արտադրության խելացի կոշիկները, որոնք օգտագործում են ուլտրաձայնային սենսորներ, որպեսզի կուրություն կամ տեսողության խանգարում ունեցող մարդկանց օգնեն հայտնաբերել մինչև չորս մետր հեռավորության վրա գտնվող խոչընդոտները, հաղորդում է Oddity Central-ը։
InnoMake անունով հայտնի խելացի կոշիկը կփոխարինի ձեռնափայտին, որից ամբողջ աշխարհում օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Ներկայում առկա մոդելն ունի սենսորներ, որը հայտնաբերում է մինչև չորս մետր հեռավորության վրա գտնվող խոչընդոտները և դրա մասին օգտագործողին հայտնում Bluetooth-ին միացված սմարթֆոնի վրա ձայնային ազդանշանի միջոցով։
Նշվում է, որ ընկերությունն արդեն աշխատում է շատ ավելի առաջադեմ տարբերակի վրա, որը կներառի տեսախցիկներ և արհեստական բանականություն և կհայտնաբերի ոչ միայն խոչընդոտները, այլև կտեղեկացնի՝ արդյոք այդ խոչընդոտը պատ է, մեքենա, աստիճան, թե ուրիշ այլ բան։
InnoMake կոշիկը Tec-Innovation կայքում հասանելի է 3850 դոլարով։
Կարծիքներ