Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Օգոստոսի 16-18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սևան  քաղաքներում, Վաղաշեն գյուղում և Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում