Վրաստանում ոստիկանը 14 փամփուշտ է արձակել գործընկերոջ ուղղությամբ

Վրաստանում ոստիկանը կրակել է գործընկերոջ վրա հենց ոստիկանական բաժանմունքում։ Газета-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Հստակեցվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Չալադիդի գյուղում։ Տղամարդը հրազենային 14 վիրավորում է ստացել, ինչի հետեւանքով տեղում մահացել է։
Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանության աշխատակիցները եղել են հարեւաններ և աշխատել նույն բաժնում։ Մինչ կրակոցները սկսվելը տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել։
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ