Մինսկում սկսվել են բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալությունները
Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի ներքին գործերի գլխավոր վարչությունը հաղորդել է, որ ոստիկանությունը Բելառուսի մայրաքաղաքում սկսել է կատարել ձերբակալություններ չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
Ակցիաների ավարտին ներքին գործերի գլխավոր վարչությունը կհաղորդի ձերբակալվածների թվի մասին:
Ականատեսներն իրենց հերթին ասում են, որ ձերբակալությունները կատարվել են Օդինցովայի, Պրիտիցկու փողոցներում, Նովինկի, Ուրուչյե միկրոշրջաններում:
Կարծիքներ