Շիրակցի 62 զինծառայողները գտնվում են ադրբեջանական գերության մեջ․ գերեվարվածները ողջ են
Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը, որը նաև նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներին: Այս մասին հայտնում է Արթիկ համայնքի պաշտոնական կայքը։
Քիչ առաջ Բորիս Ավագյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի, ինչպես նախ Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։
Հանդիպման ընթացքում գեներալ Մուրադովը հաստատել է, որ 62 հայ զինծառայողները գտնվում են ադրբեջանական գերության մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, գերեվարված զինծառայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների անվտանգ վերադարձի ժամկետները։
Կարծիքներ